Օրը՝ 60 վայրկյանում | 27.03.2021

ԳԳայանե Թամամյան

Վերականգնվում է պատմական Դվին մայրաքաղաքը: Կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով՝ ավելի քան 121 միլիոն դրամ՝ Հայաստանի յոթերորդ մայրաքաղաքից մնացած կոթողներին նոր կյանք հաղորդելու համար:

Շնորհավորանքներ թատրոնի նվիրյալներին ու թատերասեր հանրությանը. աշխարհը տոնում է Թատրոնի օրը:

Ջրականում և Վարանդայում այսօր հայտնաբերվել և տարհանվել է 5 զինծառայողի աճյուն:

2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում հայտնաբերվել և ոչնչացվել են 470 հազարից ավելի արկ և զինամթերք:

«Պայքար COVID-19-ի դեմ. զգոնության անկում». առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել ու զգոնության կոչ արել:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք: Առողջացել է 743, մահացել՝ 16 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում