Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Երկու ձեռքը կորցրած զինվորը պատրաստվում է ամուսնանալ

ՄՄայա Խաչատրյան

Խաղաղապահ զորքերի զինծառայող եղբայրները ռազմաճակատ մեկնեցին հայրենիքի կանչով: Ծովագյուղցի եղբայրները կռվեցին միասին:

Վարազդատ Սանեյան (Արցախյան պատերազմի մասնակից) -  Շատ դժվար էր, բայց որ գիտես հայրենիքի համար ես անում՝ ոգեշնչում է:

Կռվել են մեկ ամսից ավելի, վիրավորվել նոյեմբերի 2-ին՝ Ճարտարում: Վիրավոր եղբորը Վարազդատն է ընկերոջ հետ դուրս հանել, 2 կմ հեռացրել դիրքից, հասցրել շտապօգնության մեքենային: Ադրբեջանական օդուժը թիրախավորել է նրանց, ծանր վիրավորվել է նաև Վարազդատը:

Վարազդատ Սանեյան - Անգիտակից ընկա, չկարողացա պահել, վիրավոր ոտքին ուշադրություն չդարձնելով, մոտեցել ու ինձ օգնել է: Չի նայել՝ վիրավոր ա, ինչ ա, էդ պահին մեծ ուժ է մտնում մարդու մեջ:

Հակառակորդի օդուժի ալիքի հարվածից Վարազդատը կորցրել է երկու ձեռքը: Զրահաբաճկոնի գրպանում՝ սրտին մոտ, զինգրքույկը պաշտպանել է զինծառայողին: Առաջին բուժօգնությամբ փրկել են կյանքը, ապա տեղափոխել Երևան: Մայրը որդուն հիվանդանոցում է հանդիպել:

Լիանա Սանեյան (զինվորների մայրը) - Մտքովս չի անցել, որ էս վիճակում կտեսնեմ տղաներիս, իրանք շատ պատրաստված զինվորներ են: Ոտքերին եմ ձեռք տվել, ասի՝ տենամ՝ ոտքերը տեղո՞ւմ են: Հետո չթողեցին առաջ գնամ: Բուժքույրը հարցրեց՝ ո՞վ ա, ասեց՝ մամաս ա:

Լիանա Սանեյանը հավատում է խաչի զորությանը: Մայրական օրհնության հետ միասին տղային է փոխանցել՝ Արցախ ճանապարհելիս:

Լիանա Սանեյան - Ասացի՝ քեզ կպաշտպանի, մեծ տղաս է պատմում, որ վզից ընկել է, սողեսող գնացել, գտել է:

Վիրավոր Վարդան Սանեյանը հիշում է՝ ինչպես գերբնական ուժ հավաքեց, դուրս թռավ շտապօգնության մեքենայից՝ փրկելու կրտսեր եղբոր կյանքը:

Վարդան Սանեյան (Արցախյան պատերազմի մասնակից) - Տեսա, որ շնչում ա ախպերս, ձեն տվի, օգնեցին ու տեղափոխեցին մեզ:

Սարիբեկ Սանեյան (զինվորների հայրը) - Պատերազմը լուրջ բան ա, շատ լուրջ: Ամեն մի տղամարդ պիտի պատրաստ լինի:

Վիրավոր զինվորներն այժմ պայքարի երկրորդ ճակատում են կռիվ տալիս: Վարդանը պատրաստվում է 6-րդ վիրահատությանը, Վարազդատը ձեռքերը վերականգնելու համար երկար բուժում կանցնի, որ հասնի նաև պրոթեզավորման փուլ:

Ռոման Արզումանյան - Որ խոսենք վերականգնողականում, արդեն պարզ կլինի՝ որն ա անում, որ ֆիրման, որ կազմակերպությունը, որ լավ լինի:  Ձախը պետք է լինի ժամանակավոր, ամսական երեք անգամ փոխվի, իսկ երկրորդը՝ երկու ամիս հետո, վերջանականը՝ Վարազդատին որը հարմար լինի, մենք ուզում ենք, որ լավը լինի, ամեն աշխատանք անի:

Տարբեր երկրներից բարերարներն արձագանքում են, փորձում օգնել վիրավոր եղբայրներին: Լսել են՝ բազմաֆունկցիոնալ մեկ պրոթեզն արժի մի քանի տասնյակ հազար եվրո: Ձեռքերը վերականգնելուց հետո շատ ծրագրեր ունի:

Վարազդատ Սանեյան - Պատրաստ եմ նորից համազգեստ հագնել:

Պատերազմի ծանր վերքերը չեն փոխել նաև անձնական ծրագրերը: Սոնային ամուսնության առաջարկ է արել, մատանի դրել:

Սոնա Խաչատրյան - Որոշել էինք, որ համալսարանն ավարտեմ, բայց որ սենց ստացվեց, սենց էլ եմ գոհ:  Կրկնակի ուժեղ, հպարտ, որ ունենք նման հերոսներ, բոլորի համար էլ մեր սրտերը շատ են ցավում:

Լիանա Սանեյան - Մտնում էի գարաժ, գրում՝ Աստված պահապան մեր զինվորներին...

Մոր երազանքն է՝ որդին վարի իր համար հոր գնած նոր մեքենան: Հունվարի 13-ին երկու ձեռքը պատերազմում թողած զինվորի նշանադրությունն է, հետո հարսանիքին կպատրաստվեն:

Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանը

Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանը

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում