Պատերազմի պատճառով տուժած Արցախի առողջապահական համակարգն աստիճանաբար վերականգնվում է

ՎՎահե Կոստանդյան

Կովիդի համավարակով պայմանավորված առողջապահության նախարարությունն արդեն քարտեզագրել էր, Հայաստանում և Արցախում, որ հիվանդանոցին ինչ սարքեր են անհրաժեշտ: Սակայն Արցախի դեմ հրահրած պատերազմը փոխեց ամեն ինչ: Արցախում մեծացավ վիրաբուժական սարքավորումների պահանջարկը:

Երվանդ Էլիբեկյան (ԱՆ Առողջապահական ԾԻԳ-ի տնօրեն) - Մեր առաջին խնդիրն էր Արցախի բոլոր հոսպիտալները համալրել կյանք փրկող սարքավորումներով:

Անզգայացման, թթվածնի արհեստական շնչառության, ռենտգեն սարքերի և վիրահատական հավաքածուների ահրաժեշտությունը հոսպիտալներում օր օրի էր մեծանում: Վիրավորումների ձևից ու կոտրվածքների բնույթից կախված առավել պահանջարկ ունեին վիրաբուժական սարքավորումները: Ռազմական գործողությունների օրերին Հայաստանից Արցախի հոսպիտալներին է հատկացվել 80 անուն, շուրջ երկու հազար սարքավորում, ասում է առողջապահական ԾԻԳ-ի տնօրենը: Անհրաժեշտ պետգնումներով համալրվել է շտապօգնության մեքենաների պարկը:

Երվանդ Էլիբեկյան - Պատերազմական գործողությունների ընթացքում 40-ից ավելi շարժակազմ ընդգրկված ա եղել վիրավորներին սահմանամերձ հոսպիտալներից, հիվանդանոցներից դեպի Երևան տեղափոխելու գործընթացում:

Մինչև պատերազմն արդեն իսկ Արցախին նվիրաբերվել էր տասը ռեանիմոբիլ: Եվս հինգ ամենագնաց շտապօգնության մեքենա տրամադրվել է բարերարների մiջոցներով: Այժմ Արցախի բուժհաստատությունները գույքագրում են անհրաժեշտ սարքերի կարիքները, հետագայում ևս Հայաստանի առողջապահական համակարգը կփորձի համալրել բուժհաստատությունների կարիքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում