ՄՄարի Կոստանյան

Հայաստանում Իրանի նախկին դեսպանը նշանակվել է Իրանի փոխարտգործնախարար

Հայաստանում Իրանի նախկին դեսպանը նշանակվել է Իրանի փոխարտգործնախարար

Սեյեդ Քազեմ Սաջջադին նշանակվել է Իրանի ԱԳ նախարարության հյուպատոսային ու խորհրդարանային, ինչպես նաև արտասահմանում բնակվող իրանցիների հարցերով տեղակալի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ParsToday.com կայքը:

Ընդունելով Հոսեյն Ջաբերի Անսարիի հրաժարականը՝ Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Սեյեդ Քազեմ Սաջջադիին նշանակել է Իրանի ԱԳ նախարարության հյուպատոսային ու խորհրդարանային, ինչպես նաև արտասահմանում բնակվող իրանցիների հարցերով տեղակալի պաշտոնում:

Սեյեդ Քազեմ Սաջջադին եղել է ՀՀ ԻԻՀ դեսպան, արտերկրում բնակվող իրանցիների հարցերով զբաղվող վարչության գլխավոր տնօրեն, Դիմադրողական տնտեսության վարչության գլխավոր տնօրեն և արտգործնախարարի խորհրդական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում