ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

«Արցախի համը». փոքր արտադրություն՝ հանուն մեծ նպատակի

ՀՀերմինե Բաղդասարյան

Ձմեռվա ելակը մուրաբա է դառնում տնից-տեղից զրկված արցախցիների եկամտի համար, հենց նրանց ձեռքով:

Ով ղարաբաղցու մուրաբա չի կերել, շտապեք թեյի պատրաստություն տեսնել՝ հուշում է տիկին Սաթիկը: Իրենք մի ուրիշ ձևով են ամեն ինչ եփում:

Սաթենիկ Ավանեսյան - Դդումի մեջ լիմոն ենք գցում, սերկևիլի մեջ պոպոք ենք դնում։

Պահածոները՝ քաղցրից թթու, իսկական գուրմանի համար են՝ տարաների վրա պիտակն ու կապարիչի ծածկոցն ավելացնելով՝ տեսականին ներկայացնում է արցախցի կանանց հետ «Արցախի համը» սեղաններին դնող Նելլին: Գայթակղում՝ թե մեկը մեկից համեղ է:

Նելլի Պողոսյան («Արցախի համը» գաղափարի հեղինակ) - Օրինակ` ղամբար՝ կուկուռուզի մարինադ: Ունենք լցոնած պամիդոր, հատուկ խյուս են պատրաստում, դա ներառվում է ներսում։ Սա կարմիր տաքդեղով սալաթն է: Անում ենք կովի լեզվով մարինադ: Այս պահածոների մեջ մարդիկ փորձել են ներառել իրենց սերը, անհանգստությունը, ցասումը մեջն է...

Նելլին ասում է՝ շոու-բիզնեսի ընկերների հետ արցախցի 300 ընտանիքի տեղավորելու ընթացքում համոզվել են, որ մարդկանց երկարաժամկետ օգնություն՝ գործ-աշխատավարձ է պետք: Այդպես՝ ընտանիքի ամառանոցը դարձրել են պահածոյի տնական արտադրամաս, որտեղ ամեն օր աշխատանքի է գալիս 7-ից 10 կին: Խմբի չխոսկանը ամբողջ գերդաստանով տունը կորցրած հադրութցի Նովելլան է:

Նովելլա Սարգսյան - Պառկում եմ՝ քնել չի լինում: Ո՛չ սովածություն եմ զգում, ո՛չ ջուր խմել եմ ուզում՝ եղբորս ընտանիքն ա, քրոջս երեխեքը, չգիտեմ ում մասին մտածեմ։

Մերձավանում գտած վարձով տնից Ջրվեժ է գալիս աշխատելու. միայն ինքն է ընտանիքի գումար վաստակողը: Արցախ վերադառնալու նպատակով ամուսինը փորձել է Ստեփանակերտում տուն գտնել: Ասել են՝ բնակարան լինի՝ կկանչենք:

Նովելլա Սարգսյան - Մենք մեր Հադրութն ենք ուզում։ Թոռնիկս՝ Մանեն, 4 տարեկան ա, ասում ա՝ տատի, ե՞րբ ենք գնալու: Դե պատասխան տուր Մանեին՝ երբ ենք գնալու։

Հարազատ Խնածախում պատուհանները նորոգեն՝ իրենք կգնան... պատմում-սալորաչիրը ստուգում է տիկին Սաթիկը:

Արցախի համերից՝ դառն ու թթուն չէ..․ Փոքրիկ Անահիտը քաղցրացած սալորն է հավանում:

Անահիտ Սաֆարյան - Դե, կլուբնիկայինն էլ ա լավ, բայց ինքն էդքան էլ քաղցր չէր: Ամենաքաղցրը սալորն ա՝ սրա մուրաբան։

Ամեն գնորդ իր ճաշակով մի մթերք կգտնի՝ Արցախյան համին երևանյան մոլերից մեկում անվճար տրամադրած տաղավարում: Թանկ չէ՝ գործարանի գներից 100 դրամ է ավելի գնեք-օգնեք արցախցի կանանց՝ նաև Ղարաբաղի բարբառով բոլորին խնդրում-հորդորում է Նելլի Պողոսյանը:

Նելլի Պողոսյան - Ուրույ քոմակ անինք իրար՝ իրար օգնենք ոտքի կանգնելու նպատակով: Նրանք ստանում են օրական աշխատավարձ՝ անկախ նրանից՝ կվաճառվի, սկսել էր վաճառել թե չէ։

Սպասում են պատվերի, պատրաստ են նույնիսկ ապրանքը Ամանորի կոորպորատիվ նվեր դարձնել՝ տուփերին գրած՝ «թազա տարեն շնոհավեր»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում