Նորօրյա հերոսների մասին Պաշտպանության բանակը նոր դրվագներ է հրապարակել

ՀՀովհաննես Վարդանյան

Պատերազմի 44 օրում ռազմաճակատում մարտական հմուտ գործողություններ կատարած տղաները քիչ չեն: Վնասված տեխնիկան առաջնագծից տարհանելիս, տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելիս աչքի է ընկել կապիտան Վարդան Գրիգորյանը: Անհրաժեշտ միջոցները բարդ իրավիճակում առաջնագիծ է հասցրել լեյտենանտ Ալիկ Բալայանը:

Ճակատային գծի տարբեր ուղղություններում թիկունքային ու տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելիս և իրականացնելիս էլ աչքի են ընկել շարքային-պայմանագրային Իգոր Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, ծառայող Ալեքսեյ Հայրիյանը, բանվոր Միրոն Պետրոսյանը, Արսեն Բաղդասարյանը, ծառայողներ Մխիթար Պետրոսյանը, Վրեժ Առուշանյանը, բանվոր Վերդի Գասպարյանը, Գագիկ Գաբրիելյանը, ծառայող Արթուր Հովսեփյանը, բանվոր Վարդգես Մելքումյանը, Սուրեն Գրիգորյանը, Տիգրան Ավագիմյանը, Մելսիկ Բեգլարյանը, շարքային-պայմանագրային Հովիկ Սահակյանը, Վադիմ Առստամյանը, սերժանտ-պայմանագրային Մխիթար Ազատի Սևլիկյանը, Արթուր Գրիգորյանը, շարքային-պայմանագրային Վալերի Աղաջանյանը:

Հարավարևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններում հմուտ գործողություններով, համատեղ ուժերով ավելի քան հակառակորդի 300 հետևակ են ոչնչացրել կապիտան Գոռ Շահբազյանը, շարքային Նարեկ Մարդյանը, կրտսեր սերժանտ Գոռ Աշոտի Մարգարյանը և շարքային Արամ Հակոբյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում