ՀՀռիփսիմե Ղազարյան

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը՝ C լիգայի 2-րդ խմբի հաղթող

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը՝ C լիգայի 2-րդ խմբի հաղթող

Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Նիկոսիայում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Միայն հաղթանակն էր Հայաստանի հավաքականին խմբում առաջին տեղը գրավելու հնարավորություն տալիս:

Առաջին խաղակեսից հետո խաղատախտակին զրոներ էին, իսկ ընդմիջումից հետո՝ 55-րդ րոպեին, Հովհաննես Համբարձումյանն առաջ մղեց մեր ընտրանուն: Ինչպես պարզվեց, դա հանդիպման միակ գոլն էր: Հյուսիսային Մակեդոնիայի՝ խաղը փրկելու ջանքերն ավարտվեցին անհաջողությամբ:

1:0, և Հայաստանի ազգային ընտրանին Ազգերի լիգայի՝ C լիգայի 2-րդ խմբում զբաղեցնում է առաջին հորիզոնականն ու նվաճում հաջորդ խաղարկությունում՝ B լիգայում, հանդես գալու իրավունք: Խոակին Կապառոսի սաները մրցաշարային աղյուսակն ամփոփում են 11 միավորով՝ 6 խաղում տոնելով 3 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 1 պարտություն:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ վաստակած 9 միավորով, վրացիները 7 միավորով 3-րդն են, Էստոնիայի հավաքականը 3 միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում