ՀՀռիփսիմե Ղազարյան

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա. առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա. առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել

Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դաշտի տիրոջ կարգավիճակում մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Հանդիպումը Երևանի փոխարեն կայանում է Նիկոսիայում: 

Առաջին խաղակեսի ավարտից հետո, չնայած կողմերի գործադրած ջանքերին, հաշիվը չի բացվել: Թիմերը պայքարում են խմբում առաջին տեղը գրավելու համար: Մակեդոնացիները վաստակած 9 միավորով առաջին հորիզոնականում են, Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և երկրորդն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն: Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցում Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում