Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ՀՀայկարամ Նահապետյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նրա անձնական ներդրման համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Նախագահն ընդգծել է, որ հայ-բուլղարական հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացման մեծ ներուժ ունեն, և վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն ընդլայնվել:

Դեսպանը խաղաղություն է մաղթել մեր երկրին ու ժողովրդին և նշել, որ հեռանում է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին ջերմ հիշողություններով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում