«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Մենք երբե՛ք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա. ՀՀ նախագահ

ՄՄայա Խաչատրյան

Ինչո՞ւ է Ադրբեջանը մի ձեռքով ստորագրում, մյուսով՝ խախտում հրադադարը: Հունական լրատվամիջոցի հետ հարցազրույցում Հայաստանի նախագահը բացատրում է՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերջնական նպատակն էթնիկ զտումն է, և Բաքուն շահագրգռված չէ դադարեցնել իր ցեղասպան քաղաքականությունը:

Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) -  Միակ տարբերակը, որին կողմ էր Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղին առանց հայերի տիրանալն էր: Եվ սա այն է, ինչ տեղի ունեցավ իմ ժողովրդի հետ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանությունը: Մենք երբե՛ք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա, երբե՛ք: Հենց սա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը:

Սա հայ ժողովրդի պայքարն է՝ հանուն իր անվտանգության, կյանքի և արժանապատվության, և ոչինչ, ըստ նախագահ Սարգսյանի, չի կարող կանգնեցնել ժողովրդին՝ իրացնելու ազատ ու անվտանգ ապրելու իր իրավունքը:

Արմեն Սարգսյան - Թուրքիան ոչ միայն քաջալերում է Բաքվին՝ դառնալ խաղաղ բնակչության կույր մարդասպան ու խախտել հրադադարի մասին համաձայնությունը, այլև Ադրբեջանին դարձնում է իր գերին՝ վերածելով նրան իր քաղաքական մանիպուլյացիայի նոր գործիքի՝ ընդդեմ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Իրանի:

Թուրքիան տարածաշրջանային խաղացող է՝ կայսերապաշտական հավակնություններով և ախորժակով, սակայն սահմանափակ ռեսուրսներով ու խամրող միջազգային հեղինակությամբ, նշել է նախագահը:

Արմեն Սարգսյան - Նա խնդիրներ է ստեղծում Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան շրջանում և այլուր: Ուստի, սեփական նպատակներին հասնելու համար Ադրբեջանին օգտագործելը, այդ թվում՝ պատերազմ սանձազերծելը, հրահրելը և քաջալերելը նվազագույնն է, որ Թուրքիան կարող է անել տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս:

Հակամարտության այս փուլում առանցքային խնդիրներից մեկը, որը, ըստ նախագահի, մտահոգում է Երևանին ու Մոսկվային, Սիրիայից, Լիբիայից ջիհադիստների հայտնվելն է, որոնց Թուրքիան տեղափոխում է Ադրբեջան հայերի դեմ պայքարելու համար:

Արմեն Սարգսյան - Տասնամյակներ շարունակ տարածաշրջանը զերծ է եղել իսլամական արմատականությունից, և այժմ Ադրբեջանի ներսում ունենք այնպիսի ոչ պետական դերակատար, որն ահաբեկչությունն օգտագործում է որպես անմարդկային նոր գործիք խաղաղ բնակչության դեմ: Սա շատ կործանարար գործոն է տարածաշրջանի ապակայունացման համար:

Նախագահն ընդգծել է, որ այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղի հայերի գոյատևման միակ տարբերակն իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքի ճանաչումն է Ադրբեջանի սահմաններից դուրս:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում