ԿԿարմեն Ղուկասյան

Անցած հինգ օրերի ընթացքում Իտալիայի քաղաքները սոլիդար են մեզ հետ. Լենա Նազարյան

Անցած հինգ օրերի ընթացքում Իտալիայի քաղաքները սոլիդար են մեզ հետ. Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում նշել է, որ անցած հինգ օրերի ընթացքում Իտալիայի քաղաքները սոլիդար են մեզ հետ:

«Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքի ավագանին ընդունեց բանաձև, որով հանձնարարվում է քաղաքապետին՝ դիմել Իտալիայի ազգային իշխանություններին՝ Արցախի Հանրապետության ճանաչման համար,

Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Պալերմոյի քաղաքային խորհուրդը ընդունեց բանաձև, որով հանձնարարվում է քաղաքապետին՝ դիմել Իտալիայի ազգային իշխանություններին՝ Արցախի Հանրապետության ճանաչման համար,
 
Հոկտեմբերի 28-ին Իտալական Ազոլո քաղաքը նույնպես ընդունեց բանաձև, որով դիմում է Իտալիայի ազգային իշխանություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խնդրանքով,
 
Հոկտեմբերի 30-ին Իտալիայի Բերգամո քաղաքի ավագանին միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը՝ դատապարտել Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում,
 
Նոյեմբերի 2-ին Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ընդունեց բանաձև, որով կոչ է անում Իտալիայի իշխանություններին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
 
Նոյեմբերի 2-ին Իտալիայի Կարբոնյանո քաղաքային խորհուրդը դիմեց Իտալիայի իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու խնդրանքով,
 
Նոյեմբերի 2-ին Իտալիայի Սքիո քաղաքային խորհուրդը դիմեց Իտալիայի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու խնդրանքով»,- գրել է Նազարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում