ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ ընտրություններում երկու թեկնածուն էլ վստահ են իրենց հաղթանակում

ԱՄՆ ընտրություններում երկու թեկնածուն էլ վստահ են իրենց հաղթանակում

Աշխարհի ուշադրության կենտրոնում այսօր ԱՄՆ-ն է: Բոլորը սպասում են նախագահական ընտրությունների արդյունքներին: Երկու թեկնածուն էլ՝ հանրապետական Թրամփն ու դեմոկրատ Բայդենը, վստահորեն հայտարարում են իրենց հաղթանակի մասին: Եթե Բայդենը պատրաստ է հանգիստ սպասել քվեարկության արդյունքների հրապարակմանը, Թրամփն արդեն հայտարարում է ընտրություններում կեղծումների մասին և պատրաստ է անհրաժեշտության դեպքում արդյունքները բողոքարկել՝ գրում է Reuters-ը:

Ըստ վերջին տվյալների՝ դեմոկրատ թեկնածու Բայդենը ստացել է 238 ընտրիչի ձայն, հանրապետական Թրամփը՝ 213-ի, մինչդեռ հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ 270-ի աջակցությունը:

ԱՄՆ-ում միաժամանակ տեղի են ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամների և նահանգապետերի ընտրություններ: Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատները ստացել են 188 տեղ, հանրապետականները՝ 181, նահանգապետերից էլ հաղթել է 27 հանրապետական, 23-ը դեմոկրատ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում