ԱԱրման Գալոյան

Միասին կպաշտպանենք մեր արժեքները. Ավստրիայի կանցլերն արձագանքել է ՀՀ վարչապետի ցավակցությանը

Միասին կպաշտպանենք մեր արժեքները. Ավստրիայի կանցլերն արձագանքել է ՀՀ վարչապետի ցավակցությանը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար:

«Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»,-  «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի կանցլերը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական գրառման:

Հիշեցնենք՝ Վիեննայում նոյեմբերի 2-ին զինված անձինք կրակոցներ են հնչեցրել քաղաքի 6 տարբեր վայրերում, կան սպանվածներ: Ավստրիայի իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում