ԱԱրման Գալոյան

Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայում գտնվող սինագոգում. կան զոհեր

Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայում գտնվող սինագոգում. կան զոհեր

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում անհայտ անձը կրակոցներ է արձակել: Լսվել են նաև պայթյունի ձայներ:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ կան զոհեր: Տեղեկությունը և զոհերի թիվը դեռ ճշտվում են:

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: Ոստիկանությունը կոչ է արել սոցիալական ցանցերում չտեղադրել դեպքի վայրի լուսանկարներ և տեսանյութեր՝ պատճառաբանությամբ, որ դա կարող է վտանգավոր լինել ինչպես արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների, այնպես էլ շրջակայքի բնակչության համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հոկտեմբերի 29-ին ազգությամբ թուրք մոտ 50 երիտասարդ ներխուժել է Վիեննայի Ֆավորիտեն շրջանի Սբ Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար, վանկարկել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում