«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ԹԹերեզա Կասյան

Պիտի հաղթենք, որ աշխարհը մեր կողքին լինի

Պիտի հաղթենք, որ աշխարհը մեր կողքին լինի

Մենք՝ հայերս, պատերազմին նայում ենք չափազանց զգացմունքային աչքերով՝ դժգոհելով, որ.

- թշնամին ռմբակոծում է Արցախի բնակավայրերը.

- աշխարհը մեզ միանշանակ չի պաշտպանում և կողքից դիտում է.

- մեր բարեկամ երկրները չեն շտապում մեզ օգնության:

Առաջարկում եմ ռազմական գործողություններին նայել այլ հայացքով: Դա մի իրողություն է, որտեղ կողմերը դնում են ամեն ինչ հաջողության հասնելու համար: Մեր թշնամին նոր չէ, որ ցույց է տալիս իր կերպարը, և սպասել, որ նրանք պետք է հավատարիմ մնան միջազգային ամուլ արժեքներին, առնվազն միամտություն է:

Իսկ ո՞վ ասաց, որ հայկական բանակը համարժեք պատասխան չի տալիս թշնամուն ու չի ջարդում նրա ողնաշարը իր մարտավարական ճիշտ քայլերով: Հիշենք, որ բանակը կռվում է ու շատ լավ է կռվում:

Մեզ թվում է, թե մյուս երկրները պիտի մեզ ցավակից լինեն ու գան մեզ օգնության: Եկեք վերադառնանք այն օրերը, երբ, օրինակ՝ Սիրիան էր համատարած հարձակման ենթարկվում: Մենք՝ հայերս, ի՞նչ արեցինք: Ապրեցի՞նք նրանց ցավով, վազեցի՞նք նրանց օգնության: Ոչ: Այդ ցավը բացառապես Սիրիայի ցավն էր: Սիրիացի ժողովուրդն իր մեջ ուժ գտավ, իր զորքով կռվեց ահաբեկիչների դեմ, իսկ օգուտներ քաղեցին գերտերությունները՝ ըստ իրենց շահերի:

Պատերազմներում տուժում են միայն պատերազմող կողմերը, իսկ աշխարհը միշտ սպասում է արդյունքներին՝ հաղթողի կողքին կանգնելու համար: Հաղթողը կարող ենք լինել մենք, եթե ուշքի գանք առաջին մեկ ամսվա շոկից, աշխարհի ու դաշնակիցների օգնության անիմաստ սպասումից ու միավորվենք, կռվենք բացառապես մեր ուժերով:

Մեր դաշնակիցները բացահայտ, կրկնում եմ, բացահայտ կերպով մեզ չեն օգնում, բայց այդ օգնությունը բացահայտ կդառնա, երբ մենք կարողանանք շտկել մեր մեջքը և կռվենք թշնամու դեմ առանց այս կամ այն երկրից օգնություն սպասելու:

Նաիրի Հոխիկյան
Հեռուստամեկնաբան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում