2021-ին կանխատեսվում է 4.8 տոկոս տնտեսական աճ. ֆինանսների նախարար

ՆՆարե Ոսկանյան

Համաշխարհային տնտեսության կանխատեսմամբ՝ ենթադրվում է, որ 2020-ը կավարտվի 4.4 տոկոս տնտեսական անկմամբ՝ տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թ. նախնական քննարկումների ժամանակ։

«Մեզ մտահոգող և մեր տեսակետից  որպես երկիր, ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար հունիսին արված կանխատեսումը համեմատաբար բարելավվել է հոկտեմբերին։ Եթե հունիսին  կանխատեսվում էր, որ անկումը ՌԴ-ում այս տարի կլինի 6.6 տոկոս, ապա հոկտեմբերին այն  վերնայվել է՝ կազմելով 4.1 տոկոս, բայց պետք է  հաշվի առնել, որ ՌԴ-ի դեպքում 2021 թվականի համար աճի ցուցաիշն է նվազեցվել։ Եթե հունիսին կանխատեսվում էր, որ աճը կլինի 4.1 տոկոս, վերնայմամբ գնահատվում է 2.8 տոկոս։ Եվրագոտու դեպքում նույնպես համանման իրավիճակ է։ Հունիսին ունեինք բացասական 10.2  տոոկոս սպասում, հոկտեմբերից այն դարձավ 8.3 տոոկոս, իսկ 2021 թվականի համար հունիսի 6 տոկոս աճի փոխարեն  հոկտեմբերի վերնայաված ցուցանիշը գնահատվում է 5.2 տոկոս»,- ասաց նախարարը։

Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ Հայաստանում COVID-19-ի ազդեցությամբ պայմանավորված առաջին կիսամյակում  ՀՆԱ-ն կրճատվել է 5.7  տոկոսով և հիմնական բացասական ազդեցությունն արձանագրվել է ծառայությունների ոլորտում։ Պահանջարկի նվազումը պայմանավորված է եղել սպառման ու ներդրումների կրճատմամբ։

Ջանջուղազյանի խոսքով, Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021-ի համար՝ 4.8 տոկոս աճ:

Նախարարը նաև հայտնեց, որ 2021 թվականի պետբյուջեի նախագիծը  ենթադրում է, որ 2020 թիվը կավարտենք  6 տրիլիոն 248 միլիարդ դրամ անվանական համախառն ներքին արդյունքով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում