Հարավային և հարավարևելյան ուղղություններում հայկական զինուժը դիրքերի բարելավում ունի

ՀՀովհաննես Վարդանյան

Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ ռազմաճակատի գրեթե ամբողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները: Առանձին ուղղություններով ընթացել են ինտենսիվ մարտեր: Կենտրոնական ուղղության մեկ-երկու դիրքերի վրա կիրառելով հրետանի, հրետակոծելով Մարտունի քաղաքը՝ Ադրբեջանին հաջողվել է ունենալ դիրքային փոփոխություններ:

Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ - Դրան հակառակ՝ հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հետ վերցնել հակառակորդից մարտական դիրքեր, ապահովել առաջխաղացում:

Մարտերը շարունակվում են, բայց ոչ մեծ ինտենսիվությամբ: Հակառակորդի վերահսկողության ներքո հայտնված բնակավայրերից բնակչությունը ժամանակին տարհանվել է: Տարածվել է տեղեկություն, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են հարված հասցնել Արցախի և Հայաստանի ուղղությամբ: Արծրուն Հովհաննիսյանը նման տեղեկություն չունի:

Ի՞նչ առաջընթաց կա դիվանագիտական դաշտում՝ Ժնևում Մնացականյան-Բայրամով հանդիպումից հետո: Մասնավորապես, կա պայմանավորվածություն՝ մեկ շաբաթվա ընթացքում Կարմիր խաչին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին փոխանցել ռազմագերիների ցուցակը՝ նրանց տեսակցելու և փոխանակելու նպատակով:

Ուսումնասիրվում են ֆոսֆորային զինատեսակների կիրառության հետևանքները: Ադրբեջանն ընտրովի, շատ հաճախ ճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը: Արցախը հատուկ նպատակ չունի թիրախավորել Ադրբեջանի խաղաղ բնակչությանը:

Ո՞ր դեպքում կլինի հրադադար: Մի քանի փորձ եղավ, բայց Ադրբեջանն այդպես էլ խելքի չի գալիս՝ նույնիսկ միջազգային հանրության պնդումներից հետո: Միջազգային կառույցները փաստել են՝ պատերազմն սկսել է Ադրբեջանը, մինչև չլինեն վերիֆիկացիայի մեխանիզմներ, հրադադար չի կարող լինել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում