Կատալոնական Ամպոստա քաղաքը քաղաքային խորհրդի լիագումար նիստում ընդհանուր 21 ձայներից 16 կողմով ընդունեց Կատալոնիայի Արարատ հայկական միության նախաձեռնությամբ Կատալոնիայի կոմունիստական կուսակցության ներկայացրած բանաձևը, որը դատապարտում է Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու Արցախի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում՝ այդ մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ-ն։










