ԹԹերեզա Կասյան

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է Ռուսաստանում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է Ռուսաստանում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է պետության տարածքում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասի՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ վերլուծաբանների՝ դեռ կան ազգային անվտանգության սպառնալիքներ՝ կապված ծայրահեղական իսլամիստների գործունեության և ազդեցության հետ, հատկապես ոչ մահմեդական երիտասարդների ներգրավման գործում՝ նշել է Պատրուշևը:

Ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի, նկատվում է արմատական ​​շարժումներին մասնակցող դեռահասների քանակի աճ: Գերատեսչության տվյալներով՝ սոցցանցերում դեռահասների թիվն արդեն գերազանցել է 70 հազարը: Սա հանգեցնում է հանցավոր խմբերի ձևավորմանը՝ ասել է Պատրուշևը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում