ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը արգելափակել է ուկրաինացի պատգամավորների մասնակցությունը ընտրությունների դիտարկմանը

Վրաստանը արգելափակել է ուկրաինացի պատգամավորների մասնակցությունը ընտրությունների դիտարկմանը

Թբիլիսին չեղյալ է համարել Ուկրաինայի մոտ երեք խմբակցությունից 30 պատգամավորի ժամանման թույլտվությունը՝ հայտնում է INTERFAX-ը: Նրանք պետք է դիտորդական առաքելություն իրականացնեին հոկտեմբերի 31-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկության ժամանակ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ելիզավետան Յասկոն:

«Ուկրաինացի պատգամավորների ժամանումը պետք է տեղի ունենար Միացյալ ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության հրավերով: Սակայն գիշերը Վրաստանի իշխանությունները չեղյալ հայտարարեցին Ուկրաինայից ինքնաթիռի ժամանման թույլտվությունը», - գրել է Յասկոն Facebook-ում:

Նա չի թաքցրել, որ միջադեպն անհանգստության տեղիք է տալիս, և վստահեցրել է վրացական կողմին, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել Վրաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ապագա խորհրդարանի հետ՝ անկախ նրա կազմից և վարչապետի ով լինելուց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում