ԼԼիլիթ Սեդրակյան

Բեռլինում խոսել են Արցախի վերակառուցման դոնորների համաժողովի մասին

Բեռլինում խոսել են Արցախի վերակառուցման դոնորների համաժողովի մասին

Գերմանիայի Բունդեսթագում CDU/CSU կառավարող կուսակցությունների խմբակցության պատգամավոր Մանֆրեդ Գրունդն ասել է, որ «պետք է Արցախի վերակառուցման դոնորների համաժողով նախաձեռնել»՝ տեղեկացնում է Mediamax գործակալությունը:

Mediamax-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա ասել է հոկտեմբերի 29-ին՝ Բունդեսթագում Արցախի թեմայով տեղի ունեցած քննարկումների ժամանակ:

«Հայերի համար այս օրերին կրկնվում է մի սարսափելի պատմություն: Եվ ինչպես միշտ, իրենց պատմության ընթացքում՝ հայերի հույսը միայն իրենց վրա է: Ինչպես 1915-ին, դրան նախորդած և հաջորդած ջարդերի ժամանակ էր, նաև այսօր իրեն քաղաքակիրթ համարող աշխարհը հայացքը փախցնում է:

Գերմանիան իրավունք չունի 1915-ի իր սխալը կրկնել և լռել անարդարության մասին: Մենք պետք է արդեն այսօր Ղարաբաղի վերակառուցման համար դոնորների համաժողով նախաձեռնենք: Այլ կերպ ասած՝ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի 1915-ի պատմությունը չկրկնվի, այն ժամանակվա մեղքի մեր բաժինը պարտավոր ենք գոնե հիմա քավել»,- ասել է Մանֆրեդ Գրունդը:

Պատգամավորը նաև շեշտել է, որ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և այլ սկզբունքների մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ ահաբեկչությունը և պատերազմը մարդկանց իրավունքների կոպտագույն խախտումներ են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում