ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքական ապրանքների դեմ բոյկոտը շարունակվում է

Թուրքական ապրանքների դեմ բոյկոտը շարունակվում է

Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս անցած շաբաթ բոյկոտին միացել էին այդ երկրում ամենամեծ սննդի ցանցը՝ Herfy ընկերությունը և  կից գործող Savola Group-ը՝ գրում է Ermenihaber-ը:

Հոկտեմբերի 29-ին էլ Սաուդյան Արաբիայում գործող ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի ներկայացուցչությունը հայտարարեց, որ թուրքական ապրանքներ չի վաճառում։

Twitter-ում կատարած գրառման մեջ նշված է․ «Մենք վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ թուրքական որևէ ապրանք չենք ներմուծում»։

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ 2019-ին Էր Ռիադը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։

Վերջերս սաուդացիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում