ԱԱրման Գալոյան

ԱՄՆ-ը կոչ է անում արտաքին կողմերին՝ զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց

ԱՄՆ-ը կոչ է անում արտաքին կողմերին՝ զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց

ԱՄՆ-ը կոչ է անում արտաքին կողմերին՝ զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պետք է կատարեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները:

«Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին՝ ձեռնպահ մնալ միջամտությունից և միանալ Միացյալ Նահանգներին՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու իրենց ձգտման մեջ»,- նշել է Օ'Բրայանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում