«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ԿԿարմեն Ղուկասյան

Աշխատանքային հանդիպում Կաթնառատի խմելու ջրի անվտանգության հարցով

Աշխատանքային հանդիպում Կաթնառատի խմելու ջրի անվտանգության հարցով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են Լոռու մարզի Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրին մատակարարվող ջրի որակին առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ջրի որակական որոշ շեղումների պատճառով աղիքային վարակի դեպքեր էին արձանագրվել։

Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ԱԱՏՄ հյուսիսային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանը, Տաշիրի համայնքապետարանի հողօգտագործման, քաղաքաշինության, գյուղատնտեսության և ճարտարապետության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Սլավիկ Անախասյանը և «Վանաձորի կանխարգելիչ ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Զորիկ Չիլինգարյանը։
 
Հանգամանորեն անդրադարձ է կատարվել Կաթնառատի խմելու ջրի ջրամատակարարման համակարգում հայտնաբերված խախտումների վերացման, բնակչությանն անվտանգ ջրով ապահովելու գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելու, օրվա կարգավորիչ ջրավազանի (ՕԿՋ) քլորացման հարցերին։

Կաթնառատ բնակավայրի ջրամատակարարումը շարունակում է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կարգադրագրի համաձայն մնալ անջատված, քանի դեռ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումներն ամբողջապես չեն վերացվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում