ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԱԱրման Գալոյան

Արցախի անկախության ճանաչումը՝ ժողովրդի անվտանգության հարցի լուծման առաջնահերթ քայլ. պատգամավոր

Արցախի անկախության ճանաչումը՝ ժողովրդի անվտանգության հարցի լուծման առաջնահերթ քայլ. պատգամավոր

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Արցախի անկախության ճանաչումն առաջնահերթ քայլն է, որ կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության հարցը: 

«Միջազգային հանրությունն էլ, Մինսկի խմբի համանախագահող պետություններն էլ պետք է հասկանան, որ այսօր գոյության խնդիր է լուծվում, և տարիներ շարունակ Մինսկի խմբի քննարկած տրամաբանությունը՝ տարածքներ՝ անորոշ կարգավիճակի դիմաց, այլևս չի կարող աշխատել, քանի որ հակառակորդը ցույց տվեց՝ տարածքներն իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության: Իրենք այսօր էլ փորձ են անում ոչնչացնել ոչ միայն շենք-շինությունները, այլ նաև մարդկանց»,- ասաց Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ:

Պատգամավորը հիշեցրեց՝ հայկական կողմն իր առաջարկը ձևակերպել է հստակ: «Վարչապետը ներկայացրել է, թե ինչն է այսօր հրատապ, որպեսզի լուծվի մեր ժողովրդի անվտանգության հարցը Արցախում: Արցախի անկախության ճանաչումը դարձավ համար մեկ պահանջը»,- նշեց նա:

Քոչարյանը նաև հիշեցրեց, թե 90-ականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ինչպես է ձևավորվել անվտանգության գոտին: «Անվտանգության գոտի ձևավորվել է այն պարագայում, երբ այդ գոտուց ռմբակոծվում էին Արցախի տարածքները, հարձակումներ էին լինում խաղաղ բնակչության վրա: Եվ մեր կանոնավոր բանակի ձևավորման ամբողջ ընթացքում այդ հենակետերը ոչնչացնելով ձևավորվեց այդ անվտանգության գոտին, որը տարիներ շարունակ պահեց խաղաղ միջավայր՝ չնայած անընդհատ այդ գոտուց այն կողմ նրանք հրահում էին ռազմական գործողություններ: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե այդ գոտին չլիներ, ինչ կլիներ Արցախի բնակչության հետ»,-նշեց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում