«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ԱԱրման Գալոյան

Պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը. Մարուքյան

Պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը. Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում կոչ արեց արտերկրում բնակվող հայերին չտրվել թուրքա-ադրբեջանական սադրանքներին ու բախումների մեջ չմտնել նրանց հետ: «Չի կարելի կոնֆլիկտը տեղափոխել ճակատամարտից այլ վայրեր: Կոչ եմ անում հայրենակիցներին զգույշ լինել ու ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որ կբերի բախումների: Այո՛, պատերազմի մեջ ենք, պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը: Սա վտանգավոր բան է, որ տեսանք հուլիսյան դեպքերից հետո Մոսկվայում ու տարբեր քաղաքներում, և որը մի կերպ կանգնեցվեց: Հիմա նույնը չպետք է թույլ տանք այլ վայրերում»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ֆրանսահայերը երեկ առավոտից փակել են գլխավոր մայրուղիներից մեկը՝ իրենց բողոքն արտահայտելով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի կապակցությամբ: Խցանման մեջ գտնվող ավտոմեքենաներից նրանց են մոտեցել ազգությամբ թուրքեր, դանակով ու մուրճով հարվածել հայ ցուցարարներից մի քանիսին: Բացի այդ, Ֆրանսիայի Վիեն ու Դեսին կոմունաներում, որտեղ բնակվում են հայ համայնքի ներկայացուցիչներ, թուրքերն ագրեսիվ ցույցեր են անցկացրել, որոնք տեղ-տեղ վերածվել են անկարգությունների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում