ՆՆարեկ Սահակյան

ՄԱԿ-ն անթույլատրելի է համարում Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները. РИА Новости

ՄԱԿ-ն անթույլատրելի է համարում Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները. РИА Новости

Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Փոխանցում է РИА Новости-ն:

Դյուժարիկն ընդգծել է, որ ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը:

«Մենք վերստին կրկնում ենք գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ հումանիտար հրադադար սահմանել, որի վերաբերյալ նրանք պայմանավորվել են, և ամբողջությամբ կատարել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության իրենց պարտավորությունները: 

Նման հարձակումները չեն կարող արդարացում ունենալ: Շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում