ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան քայլեր կձեռնարկի Charlie Hebdo-ի՝ Էրդողանի ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ

Թուրքիան քայլեր կձեռնարկի Charlie Hebdo-ի՝ Էրդողանի ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ

Անկարան դիվանագիտական ​​և իրավական քայլեր կձեռնարկի՝ կապված ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթում Թուրքիայի առաջնորդ Էրդողանի ծաղրանկարների հրապարակման հետ: Այս մասին հաղորդում է France24-ը:

Charlie Hebdo-ն իր շապիկին հրապարակել էր Էրդողանի ծաղրանկարը Փարիզի և Անկարայի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին: Թուրքիայի ղեկավարը նկարում պատկերված է կիսամերկ, բազկաթոռին նստած, աջ ձեռքում զովացուցիչ ըմպելիքն է, ձախով բարձրացնում է հիջաբով սպասուհու զգեստը: Ծաղրանկարի հեղինակներն այն վերագրել են՝ «Էրդողանը շատ զվարճալի է անձնական կյանքում»:

Թուրքիայի նախագահը գրել է, որ Եվրոպան աստիճանաբար ընկղմվում է «Թուրքիայի ու իսլամի հետ թշնամանքի կեղտոտ ճահճի մեջ»:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Անկարայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի դեմ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակից հայտնել են, որ գործ է հարուցվել խմբագրակազմի դեմ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ նախագահին վիրավորելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում