ԼԼիլիթ Սեդրակյան

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ հայտնում է kremlin.ru կայքը։

Մի շարք հարցերի հետ մեկտեղ՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը:

Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բախումների մեջ ահաբեկիչների լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ շփումների, զինադադարի հասնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգումը Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում