ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախի նախագահը ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավարին

Արցախի նախագահը ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է հումանիտար առաքելությամբ Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավար, տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մարտոյանին՝ տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի համար այս օրհասական պահին Սփյուռքի տարբեր գաղթօջախների միասնական և համախմբված պայքարը հայրենիքում ապրողներին մեծ ուժ ու եռանդ է տալիս: Արայիկ Հարությունյանը կարևոր է համարել նաև նմանօրինակ այցելությունները՝ ընդգծելով, որ Ղրիմի հայությունը ևս այդ երկրի ժողովրդի հետ դժվարին, բայց կենսական նշանակության ճանապարհ է անցել:

Արմեն Մարտոյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ղրիմահայությունը պատերազմական այս ծանր օրերին մեկ մարդու պես կանգնած է Արցախի քույր-եղբայրների կողքին: 

Հանդիպմանը մասնակցում էին «Ղրիմի բարեկամներ» հայաստանյան ակումբի ղեկավար, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում