ՆՆարեկ Սահակյան

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը վիրավորվել է. նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը վիրավորվել է. նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է, ինչով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը: 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության:

Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի»,- հայտնել է Արցախի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում