Սիրիայում հայ պատգամավորը պահանջել է կարևորել Արցախի անկախության ճանաչումը

ՀՀովհաննես Վարդանյան

Սիրիայի Հալեպ քաղաքի հրապարակներից մեկում մեծ հանրահավաք է անցկացվել՝ հայկական համայնքի նախաձեռնությամբ։ Ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանրահավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։

«Հանրահավաքի ժամանակ բոլորը միասին գոռում էին՝ հաղթելու ենք։ Ճակատում կռվող յուրաքանչյուր հայրենակից պետք է իմանա, որ իր բոլոր հայրենակիցներն իր կողքին են աշխարհի բոլոր կողմերից։ Այս հավաքի ընթացքում հատկապես մեր հյուրերին բաժանվեցին արաբերեն լեզվով հատուկ գրքույկներ՝ Արցախի պատմությունը, այսօրվա մեր պայքարի և պատերազմի իրական պատկերը ներկայացնող, բացատրող»,- «Հայերն այսօր»-ին պատմել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ երբ ստացել են պատերազմի մասին առաջին լուրերը, բազմաթիվ մտահոգություններ են ունեցել զարգացումների վերաբերյալ, միաժամանակ հասկացել են, որ սա ոչ միայն Հայաստանին և հայ ժողովրդին է վերաբերում, այլ նաև տարածաշրջանին։

«Ես և խորհրդարանի երկու պատգամավոր այս մասին բարձրաձայնել ենք։ Հատկապես ներկայացրել եմ Թուրքիայի դերակատարությունը, Ադրբեջանի թշնամական գործելակերպը, երկուսի գործակցությունն Իսրայելի հետ»,- ասել Ռեիսյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանում պահանջել են ոչ միայն պաշտոնապես դատապարտել Արցախի դեմ հարձակումը, այլ նաև օրակարգում ընդգրկել Արցախի անկախության ճանաչման հարցը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում