«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ՄՄարիամ Մխիթարյան

Ընտրվելու դեպքում Թրամփը կհեռացնի Պենտագոնի, ԿՀՎ-ի և ՀԴԲ-ի ղեկավարներին

Ընտրվելու դեպքում Թրամփը կհեռացնի Պենտագոնի, ԿՀՎ-ի և ՀԴԲ-ի ղեկավարներին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելու դեպքում նախատեսել է աշխատանքից ազատել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելին, Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերին և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Ռեյին: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Axios պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Թրամփին հիասթափեցրել է փաստաթղթերի գաղտնազերծման դեմ Հասփելի դիրքորոշումը, որը կարող է օգնել հատուկ դատախազ Ջոն Դուրհամին, որը ստուգում էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից նախագահի շտաբի նկատմամբ հսկողություն իրականացնելու հանգամանքները:

Ռեյի դեպքում ամերիկացի ղեկավարին զայրացրել է այն փաստը, որ նա պաշտոնական հետաքննություն չի սկսել Հանթեր Բայդենի արտասահմանյան գործարար կապերի վերաբերյալ և չի ազատվել այն պաշտոնյաներից, որոնք չարաշահել են իրենց լիազորությունները՝ Թրամփի գործունեությունը հետաքննելու հարցում:

Թրամփը վիրավորվել է Էսփերից այն բանից հետո, երբ նախարարը մերժեց ամռանը ցուցարարների դեմ պայքարում զինվորականներին ներգրավելու գաղափարը: Հրապարակման աղբյուրը պնդում է, որ ինքը՝ Էսփերն է խնդրել, որ նախագահին ընտրություններից առաջ իրեն չհեռացնեն աշխատանքից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում