ՄՄարիամ Մխիթարյան

Վաշինգտոնը՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին

Վաշինգտոնը՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ն այնքան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, որ Վաշինգտոնի վարչակազմը, փաստորեն, երկու երկրների նկատմամբ նոր սահմանափակումներ հաստատելու հնարավորություն այլևս չունի: Այս կարծիքը կիրակի հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով օգնական Ռոբերտ Օ'Բրայանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Չնայած հնարավորությունների հետ կապված խնդրին՝ մենք ուսումնասիրում ենք զսպման բոլոր հնարավոր միջոցները, որոնք կարող ենք կիրառել ինչպես այս, այնպես էլ այլ երկրների, ներառյալ Չինաստանի և դեռ չնշված այն պետությունների դեմ, որոնք փորձում են ազդել ամերիկացիների վրա քվեարկության հարցում: Դա անընդունելի է»,- ասել է Թրամփի օգնականը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ամերիկյան ընտրություններին միջամտելու համար Մոսկվային ուղղված բոլոր մեղադրանքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում