ԱԱրման Գալոյան

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է ՌԴ-ի և ԱՄՆ-ի մրցակցության ասպարեզ դառնա. Պեսկով

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է ՌԴ-ի և ԱՄՆ-ի մրցակցության ասպարեզ դառնա. Պեսկով

«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը, որը գտնվում է սուր փուլում, չպետք է և չի կարող լինել ինչ-որ ասպարեզ մրցակցության համար»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ Կրեմլում կարծո՞ւմ են արդյոք, որ ԱՄՆ-ին հաջողվել է շատ ավելին անել ԼՂ հակամարտության ուղղությամբ, քան ՌԴ-ին:

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը: «Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գծում տիրող իրավիճակին։ Կարծում ենք, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, քան խաղաղն է»,- շեշտել է ՌԴ նախագահի խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում