ԿԿարմեն Ղուկասյան

Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում. Մել Գիբսոն

Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում. Մել Գիբսոն

Ամերիկացի դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնն իր տեսաուղերձում ասում է, որ անհանգստանում է Արցախում ընթացող պատերազմի պատճառով և աղոթում է ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորման համար: 

RTVI-ն հրապարակել է նրա կարծիքը Արցախի հակամարտության վերաբերյալ:  

«Ես մեծ տխրությամբ իմացա Արցախում հակամարտության սրացման մասին: Ես շատ հայ ընկերներ ունեմ այստեղ՝ ԱՄՆ-ում, և նրանք ինձ պատմեցին իրենց տառապանքների, մտերիմների կորստի մասին: 

Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին՝ շատ դիմացկուն և մեծահոգի, որը բախվել է մեծ դժվարությունների: Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում: Ես աղոթում եմ նաև, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Թող Աստված օրհնի ձեզ»,- ասում է դերասանը՝ մաղթելով հայ ժողովրդին մնալ տոկուն, ուժեղ:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում