ՄՄարիամ Մխիթարյան

«Դե, կիրառիր, մի ուշացիր». Էրդողանը չի վախենում ԱՄՆ պատժամիջոցներից

«Դե, կիրառիր, մի ուշացիր». Էրդողանը չի վախենում ԱՄՆ պատժամիջոցներից

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում ԱՄՆ պատժամիջոցներից ՝ ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի աջակցության պատճառով: Նա միաժամանակ չի նշել, թե Վաշինգտոնում ովքեր են այդ առաջարկը ներկայացրել, գրում է Region Monitor-ը:

«Ամերիկայից ոմանք զանգահարում են եղբորս ՝ Իլհամին և ասում, որ իրենք գիտեն, թե ով է աջակցում Ադրբեջանին: Դրանք Էրդողանն ու Թուրքիան են: Ամերիկացիները Անկարային սպառնում են պատժամիջոցներով: Մենք էլ պատասխանում ենք. «Ամերիկա, դու չես հասկանում, թե ում հետ գործ ունես: Դե, կիրառիր, մի ուշացիր», - ասել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Մալաթիա քաղաքում (հեռարձակումն իրականացվել է նախագահի Twitter- ում):

Էրդողանը նաև ասել է, որ իր երկիրը չի ենթարկվի ԱՄՆ սպառնալիքներին՝ Անկարայից պահանջելով հրաժարվել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում