ՇՇողիկ Գալստյան

Բազմաթիվ կյանքեր կփրկվեն. Թրամփը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածության առիթով

Բազմաթիվ կյանքեր կփրկվեն. Թրամփը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածության առիթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հումանիտար հրադադարի պայմանավորվածության առիթով շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հավելել՝ երկու երկրի ղեկավարները համաձայնել են հավատարիմ մնալ պայմանավորվածությանը:

Թվիթերում Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ բազմաթիվ կյանքեր կփրկվեն, իսկ ինքն էլ հպարտ է իր թիմով՝ այս ամենն իրականացնելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ կհասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը` այն համարելով «թեթև դեպք»: Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ դա հեշտ է, եթե գիտես, ինչ ես անում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում