Զարմանալի բան չեմ տեսնում․ հերթական անգամ սլաքներն ուղղել մեր ուղղությամբ․ Հովհաննիսյանը՝ Ալիևի հայտարարության մասին

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադարձավ հարցին, որ այսօր միջազգային մամուլում շրջանառվում է Ալիևի հնչեցրած այն հայտարարությունը, թե իրենք պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները, եթե առաջինը հայկական կողմը դադարեցնի կրակը. ինչպե՞ս վերագրել այն, եթե ոչ ալիևյան հերթական սադրանք:

«Այս պահին Միացյալ նահանգներում ընթանում են բանակցություններ, և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել կոնկրետ այդ մասով՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ապա մենք, բնականաբար, առաջինը այդ մասին պաշտոնապես կհայտնենք, եթե ոչ, ապա ոչինչ չեմ կարող ասել այս պահին։ Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, որևէ զարմանալի բան չեմ տեսնում․ հերթական անգամ սլաքներն ուղղել մեր ուղղությամբ»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում