ՄՄարի Կոստանյան

Ֆրանսիան խորհրդակցության համար Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին

Ֆրանսիան խորհրդակցության համար Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին

Ֆրանսիան խստորեն դատապարտել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անընդունելի արտահայտությունները՝ Անկարայից խորհրդակցության համար հետ կանչելով Ֆրանսիայի դեսպանին: Այդ մասին տեղեկացնում է Ֆրանս պրես գործակալությունը:

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են: Ավելորդություններն ու կոպտությունը մեթոդ չեն: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականության ուղին, որովհետև այն խիստ վտանգավոր է ցանկացած հարաբերությունում»,- հայտնել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակից:

Նշվում է նաև, որ Ֆրանսիայի դեսպանը կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ՝ իրավիճակը քննարկելու նպատակով:

Ավելի վաղ, մուսուլմաների վերաբերյալ Մակրոնի քաղաքականության համար, Էրդողանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահը հոգեկան առողջության ստուգման կարիք ունի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում