ԼԼիլիթ Սեդրակյան

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայերի դեմ իրականացվող ագրեսիայի համար. Ջիմ Կոստա

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայերի դեմ իրականացվող ագրեսիայի համար. Ջիմ Կոստա

Կարևոր է, որ Միացյալ Նահանգները դեմ արտահայտվի մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։ Ես նամակ եմ հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը՝ գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան պետքարտուղար Մայք Պոմպեոյին հղած նամակում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտգործնախարարությունից:

 

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար: Առանցքային պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կարևոր առաջին քայլն է՝ ցույց տալու համար, որ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների այդ կոպիտ խախտումներն իրենց հետևանքներն ունեն»,- նամակում նշել է կոնգրեսականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում