ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ ՄԻՊ-ը հայ ռազմագերիների սպանության տեսանյութերն ուղարկել է ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ և միջազգային այլ մարմիններ

ՀՀ ՄԻՊ-ը հայ ռազմագերիների սպանության տեսանյութերն ուղարկել է ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ և միջազգային այլ մարմիններ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես որակել է Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանությունը «անժխտելի պատերազմական հանցագործություն»:

 

«Այս տեսանյութերում ադրբեջանական բանակի ծառայողները նվաստացնում են գերեվարված հայերին, ապա բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում նրանց»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: 

 

Նա ասել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն արդեն իրենից խնդրել է տեսանյութերի օրինակները:

 
Արման Թաթոյանը նշել է, որ տեսանյութերը ուղարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ մարմինների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում