ՎՎարդան Հովսեփյան

Ավստրալիայի Ռայդի քաղաքային խորհուրդը Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել

Ավստրալիայի Ռայդի քաղաքային խորհուրդը Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել

Ավստրալիայի Ռայդ քաղաքը, որն 2019 թ. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև է ընդունել, հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ինչպես նաև կոչ է արել Ավստրալիայի դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: 

 

Քաղաքային խորհուրդը, մասնավորապես՝

 

Դատապարտում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական ագրեսիան։

 

Դատապարտում է թիրախային գնդակոծություններն ու հրթիռային հարվածները Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա, ներառյալ՝ Ռայդի քույր քաղաք՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին։
 
Կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը հաստատուն կերպով միանալ Ռայդ քաղաքին և կոչ անել Ադրբեջանին և Թուրքիային հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, մասնավորապես՝ ուժի չկիրառումը և ինքնորոշման իրավունքը։

 

Նշում է, որ Արցախի Հանրապետության և նրա բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը հակամարտության միակ տևական լուծումն է, և կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:

 

Ռայդի քաղաքային խորհուրդը նաև որոշում է կայացրել $5000 փոխանցել համահայկական հիմնադրամին՝ որպես մարդասիրական օգնություն Արցախին:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում