ՄՄերի Եգորյան

Մնացականյան-Պոմպեո հանդիպմանը վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման պայմանավորվածությունների կատարումը

Մնացականյան-Պոմպեո հանդիպմանը վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման պայմանավորվածությունների կատարումը

Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: 

 

«Քննարկման առանցքում էր Արցախում ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանը ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈՒ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով և սպանությամբ:

 
Պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունը հայտնեց զոհերի կապակցությամբ:
 
ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծեց նաև, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:

 

Նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը և Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ևս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը:
 
Երկուստեք վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը»,- գրել է Նաղդալյանը:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում