ՄՄարիամ Մխիթարյան

Ավարտվեց Թրամփ-Բայդեն հեռուստաբանավեճի եզրափակիչ փուլը

Ավարտվեց Թրամփ-Բայդեն հեռուստաբանավեճի եզրափակիչ փուլը

Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում տեղի ունեցավ Թրամփ-Բայդեն եզրափակիչ բանավեճը, որն, ըստ գնահատականների, անցավ համեմատաբար հանգիստ, իհարկե, ոչ առանց փոխադարձ մեղադրանքների:

Մրցակիցները դժվարությամբ են ընդհատել միմյանց՝ մեծ մասամբ շնորհիվ խլացուցիչ խոսափողերի, որոնք թեկնածուին թույլ են տվել յուրաքանչյուր վեց թեմայի շուրջ առանց ընդհատմաների խոսել երկու րոպե:

CNN հեռուստաընկերության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ հարցվողների 53 տոկոսը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բայդենին հաղթող է համարել նախագահ Թրամփի հետ հեռուստաբանավեճի եզրափակիչ փուլում: Հանդիպման ժամանակ Թրամփին հաջողվել է հաղթել Բայդենին տնտեսական թեմայով բանավեճում: Սակայն կորոնավիրուսի համավարակի, կլիմայական փոփոխությունների, ռասայական արդարության հարցերի վերաբերյալ դեմոկրատ թեկնածուի ելույթն, ըստ ընտրողների, ավելի համոզիչ է եղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում