ՄՄարիամ Մխիթարյան

Պեսկովը վստահեցրել է, որ Պուտինը կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Պեսկովը վստահեցրել է, որ Պուտինը կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Լրագրողների այն հարցին ի պատասխան, թե արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է կազմակերպել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Մոսկվայում, նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Լրագրողի այն ակնարկին, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է բանակցել վարչապետ Փաշինյանի հետ, բայց Մոսկվայից հրավեր չի ստացել, Պեսկովը պարզաբանել է, որ նախագահ Պուտինն ամենօրյա մշտական ​​կապի մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում