Եթե ինչ-որ նեղ տեղամասերում հակառակորդի զորքերը տեսնում են Արաքս գետը, դա դեռ չի նշանակում լիարժեք վերահսկողություն․ Հովհաննիսյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հարցին, թե ինչ իրավիճակ է Արցախ-Իրան սահմանի հատվածում, քանի որ Ադրբեջանի նախագահը հայտնել է, թե իրենց զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել այդ սահմանը, ասաց․

«Այդ սահմանի ամբողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, և լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող, եթե ինչ-որ նեղ տեղերում էլ, ինչ-որ նեղ տեղամասերում էլ իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք  վերահսկողություն»։

Նա նաև նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապ ստեղծել՝  ընդամենը նկարվելու համար, երբեմն բնակավայրերում տներ են այրում ու ստեղծում են ինչ-որ անկանոն իրավիճակ։

«Խնդրում եմ՝ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն, չտրվել խուճապի, լինել կազմակերպված։ Այդ խմբավորումները, որպես կանոն, շատ փոքր են լինում և մեկ գրագետ հակագրոհից հետո փախչում են տվյալ բնակավայրերից և երկար ժամանակ չեն վերադառնում: Դրա վառ  վկայությունը Հադրութ և Ֆիզուլի քաղաքներն են։ Այդ մարտավարությունը իրենք փորձելու են շարունակել շատ տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր․ փորձելու են այդ ուղղությամբ շարժվել՝ առանց  լուրջ զրահատեխնիկայի, խոցման միջոցների աջակցության  և առանց իրենց սիրված ԱԹՍ-ների աջակցության։ Կազմակերպված մարտական գործողությունների դեպքում շատ հեշտ է լինում նրանց չեզոքացումը»,- ասաց Հովհաննիսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում