ԱԱրման Գալոյան

Պետք է միասնական լինել. Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Պետք է միասնական լինել. Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից: Հիշեցնենք՝ այսօր դատարանը բավարարել էր նրա պաշտպանների միջնորդությունը՝ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Գրավի չափ էր սահմանվել 100 մլն դրամը:

«Այսօր պատերազմ է, ամբողջ աշխարհի հայությունը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ, փոքր ու մեծ, մի մարդու պես միասնական կանգնած է, նպատակը հաղթելն է: Պետք է միասնական լինել: Որևիցե մեկը որևիցե հարց էս պահին իրավունք չունի քննարկելու: Միասնությունը այսօր պետք է լինի գլխավորը: Ամեն մեկը իր մասով, իր հնարավորության սահմաններում, այսօր տեսնում ենք, որ անում են աշխարհով մեկ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

«Այսօր մեր ազգի խնդիրն է, մեր ճակատագրի որոշումն է»,- հայտարարեց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում