ԱԱրման Գալոյան

Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական ԶՈՒ կիրառում չի նախատեսվում. Կրասով

Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական ԶՈՒ կիրառում չի նախատեսվում. Կրասով

Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասովը, անդրադառնալով Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին լրատվամիջոցներում վերագրված հայտարարությանը:

«Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում չի նախատեսվում։ Նշված դիրքորոշումը համաձայնեցվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ»,- ասել է Կրասովը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զատուլինը չի բացառել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Ռուսաստանի արձագանքելու տարբերակներից մեկը կարող է լինել դեսանտային գործողության իրականացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում