ԱԱրման Գալոյան

Գագիկ Ծառուկյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Գագիկ Ծառուկյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից. ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով  կաշառք տալու համար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում